Բաժիններ՝

Չինաստանի իշխանություններն ընտանիքներին թույլատրել են երեք երեխա ունենալ

Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել ընտանիքներին թույլատրել երեք երեխա ունենալ: Մայիսի 31-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ սույն որոշումն ընդունվել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի նիստի արդյունքներով: Այդ միջոցի ուժի մեջ մտնելու ժամկետը չի ճշտվում:

1970-ական թվականների կեսերից ՉԺՀ-ում ծնելիության սահմանափակման խիստ ուղեգիծ է իրականացվել: Որոշ բացառություններով, ընտանիքներին թույլ է տրվել սոսկ մեկ երեխա: Այդ կանոնի խախտման դեպքում ծնողներին բարձր տուգանքների են ենթարկել:

Նրանց նաեւ այլ լուրջ տույժերի են ենթարկել, ընդպուպ մինչեւ պետական ծառայությունից արձակումը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության շարքերից հեռացումը: Մի քանի տարի առաջ Չինաստանում թույլ տրվեց երկրորդ երեխան ունենալ այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ միակ երեխաներն են, ինչպես նաեւ այն զույգերին, որոնք ապրում են գյուղական վայրում, եթե նրանց առաջին երեխան աղջիկ է: 2013 թվականին չինացի օրենսդիրները թույլատրեցին երկու երեխա ունենալ այն ընտանեկան զույգերին, որտեղ ամուսիններից առնվազն մեկը միակ երեխան է իր ծնողների համար:

2016 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ է մտել այն օրենքը, որը Չինաստանի բոլոր ընտանիքներին թույլ է տալիս երկու երեխա ունենալ: 2020 թվականի արդյունքներով՝ ՉԺՀ-ի բնակչությունը կազմել է 1,41 միլիարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս