«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 28-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Սասուն Ս.-ն, որը 2020 թ. հունիսի 11-ից ՌԴ Պենզայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: