Բաժիններ՝

«Օսկար» մրցանակաբաշխությունը հետաձգվել է

Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության օրը հետաձգվել է մեկ ամսով՝ փետրվարի 27-ից՝ 2022 թ. մարտի 27-ը:

«Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան և ABC-ն այսօր հայտարարեցին, որ Օսկարի 94-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թվականի մարտի 27-ին»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, կազմակերպիչները չեն բացառել, որ այս ամսաթիվը կարող է փոփոխվել: Որոշման պատճառները չեն նշվել:

Կինոակադեմիայի կողմից հրապարակված ժամանակացույցի համաձայն, ընտրված ֆիլմերի ցուցակը կհայտարարվի 2021 թվականի դեկտեմբերի 21-ին, իսկ Օսկարի բոլոր հավակնորդները կհայտարարվեն 2022 թվականի փետրվարի 8-ին:

Ընդգծվում է, որ մասնակիցներին ներկայացվող պահանջներին վերաբերող փոփոխությունները, որոնք ընդունվել են անցյալ տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ուժի մեջ են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս