«Այվազյանը Փաշինյանի հետ զրույցում շատ կոշտ ձևով գրողի ծոցն է ուղարկել նրան և ասել, որ ազգի դավաճանների հետ չի աշխատելու». Արամ Գաբրիելյանով
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում գրառում է արել ՀՀ ներքաղաքական իրադարձությունների, մասնավորապես` արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ:
«ԱԳՆ-ում իրավիճակի մասին: Տեղեկությունը հաստատել է մի քանի աղբյուր: Առաջին` նախարար Այվազյանը հրաժարական է ներկայացրել Փաշինյանի խոսքերից հետո առ այն, որ սահմանագծման և հողերի հանձնման դիրքորոշումը համաձայնեցված է ԱԳՆ-ի հետ: Այվազյանը Փաշինյանի հետ զրույցում շատ կոշտ ձևով գրողի ծոցն է ուղարկել նրան և ասել, որ ազգի դավաճանների հետ չի աշխատելու: Այսօր երեկոյան (մայիսի 27-Խմբ.) հրաժարական են տվել Այվազյանի բոլոր տեղակալները: Փաշինյանի հետ աշխատելուց նաև կտրականապես հրաժարվել են և հրաժարական են ներկայացրել Հայաստանի որոշ առանցքային դեսպաններ: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ՌԴ-ում, ԵՄ-ում, Գերմանիայում, Ավստրիայում դեսպանները հրաժարական են ներկայացրել: Բացատրությունը մեկն է` ԱԳՆ-ի աշխատակիցները կտրականապես դեմ են սահմանազատմանը, քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը հստակ կարգավորված չէ: Ինչպես ասում են ԱԳՆ-ում, եթե Փաշինյանը ստորագրի դավաճանական պայմանագիրը, Արցախի մասին կարելի է մոռանալ: Իրադարձությունների կատալիզատոր է դարձել այն, որ Փաշինյանը որոշել է սադրանք անել ու իր ինտրիգներում ներգրավել ԱՄՆ-ին և Ֆրանսիային»:
Այս թեմայով Գաբրիելյանով ևս մեկ գրառում է արել` նշելով հետևյալը.
«ՀՀ ԱԳՆ-ի թեմայով շարունակություն. Այվազյանի բոլոր տեղակալների և բոլոր դեսպանների նկատմամբ կատաղի ճնշում է սկսվել: Սպառնալիքներ են կիրառվում ոչ միայն աշխատակիցների, այլև նրանց ընտանիքների անդամների նկատմամբ: Փաշինյանի ոտքերի տակ հողը վառվում է, և նա պատրաստ է ցանկացած ստորության: Ինչպես պատմում են Նիկոլի շրջապատի աղբյուրները, Փաշինյանը, հիստերիայի մեջ ընկած, զանգահարում է բոլոր ուժայիններին և պահանջում է ճնշում գործադրել ԱԳՆ-ի աշխատակիցների նկատմամբ»: