Առաջինը մենք պետք է մեր խելքները գլուխներս հավաքենք․ մենք պետք է մեր գործով զբաղվենք, հետո դիմենք մնացածին․ Մովսես Հակոբյան

ՀՀ Պաշտպանության նախարարությունն առավոտյան տեղեկացրեց, որ մայիսի 27-ին, վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Նկատենք՝ դեռևս չճշտված տեղեկություններով՝ նրանց թիվը հասնում է իննի։

Ի դեպ, տեղի ունեցողի վերաբերյալ երկրի խորհրդարանում իշխող ուժը ներկայացնող Լիլիթ Մակունցը նշեց․ «Կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ: Մեր հանրության շրջանում և բոլորիս մոտ կա ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվորեն արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: Այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների»։

Ակնկալիքների մասին այլ պատկերացում ունի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։

168.am-ի հարցին, թե այս պահին ո՞ր կառույցից և ի՞նչ պետք է ակնկալել ՀԱՊԿ-ից,  ՄԱԿ-ից, նա արձագանքեց․

«Ումի՞ց ակնկալել․ ամեն մարդ առաջինն իրենից պետք է ակնկալիք ունենա։  Առաջինը մենք պետք է մեր խելքները գլուխներս հավաքենք․ մենք պետք է մեր գործով զբաղվենք, հետո դիմենք մնացածին․ երկրի կառավարումով, բանակի կառավարումով պետք է զբաղվենք»։

Տեսանյութեր

Լրահոս