Բաժիններ՝

Մխիթարյանի հեռանալու դեպքում «Ռոման» կվարձակալի Ազարին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է ամռանը լքել թիմը:

Ըստ Calciomercato-ի՝ «Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է խոշոր տրանսֆեր իրականացնել և հայտարարել այդ մասին նախքան Եվրո-2020-ի մեկնարկը, իսկ Ազարին վարձելը տարբերակներից մեկն է, հատկապես, եթե կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանա:

Եթե ​​կողմերը գործարք կնքեն, ապա «Ռեալը» կփոխհատուցի բելգիացուն իր 15 միլիոն աշխատավարձի մի մասը, իսկ «Ռոման»  ֆուտբոլիստին կվճարի մոտ 4 միլիոն եվրո:

Նշվում է, որ մի քանի տարի առաջ Ազարը ցանկություն էր հայտնել ևս մեկ անգամ աշխատել Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, որը նոր մրցաշրջանում կգլխավորի հռոմեական ակումբը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս