Բաժիններ՝

Վրաստանի իշխանությունները հանել են գրեթե բոլոր սահմանափակումները ռեստորանների համար

Կորոնավիրուսի դեմ պայքարի գծով Վրաստանի միջգերատեսչական կոորդինացիոն խորհուրդը որոշում է ընդունել հունիսի 1-ից հանել սահմանափակումները, որոնք սննդի օբյեկտների համար գործում են հանգստյան օրերին: Այդ մասին հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։

Այժմ սննդի օբյեկտները հանգստյան օրերին կկարողանան այցելուներին ընդունել նաեւ փակ հաստատություններում: Անցած շաբաթ Խորհուրդը որոշում էր ընդունել բաց տիպի ռեստորաններին թույլատրել այցելուներին ընդունել հանգստյան օրերին:

Ավելի վաղ Վրաստանում սննդի օբյեկտները կարող էին աշխատել միայն աշխատանքային օրերին, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին՝ միայն առաքմամբ: Դրա հետ մեկտեղ զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումները մնում են ուժի մեջ:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ սոցիալական միջոցառումների (հիշատակի օրերի, հարսանիքների եւ բանկետների) անցկացման սահմանափակումները մնում են ուժի մեջ»,-ասել է Գիբրաձեն:

Նաեւ ուժի մեջ են մնում գիշերային ժամերին քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումները: Այսպես կոչված «պարետային ժամի» գործողության ժամանակը Վրաստանում 23:00-ից մինչեւ 05:00-ն է, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս