 
                        Թուրքական լիրայի արժեզրկման նոր ախոյան է հայտնվել
 
                                    Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում եվրոյի, դոլարի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մայիսի 25-ին արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մեկ եվրոյի դիմաց սահմանվել է 10․32 թուրքական լիրայի փոխարժեք։ Այս ցուցանիշը նոր ռեկորդ է թուրքական լիրայի պատմության մեջ։
Նախորդ հակառեկորդը գրանցվել էր մայիսի 14-ին՝ 1 եվրո 10.30 թուրքական լիրա հարաբերակցությամբ:
Նշենք, որ լիրայի արժեզրկմանը նպաստում են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        