Բաժիններ՝

Մեսսիի հայրը և եղբայրը համոզում են հարձակվողին միանալ ՊՍԺ-ին

Լիոնել Մեսսիի հարազատները պնդում են կազմակերպել ֆուտբոլիստի տեղափոխությունը «Բարսելոնայից» ՊՍԺ: Ինչպես նշում է Le Parisien-ը, արգենտինացին սովոր է պայմանագրով նախատեսված իրավիճակը քննարկել իր գործակալի դերը ստանձնող հոր և իր եղբայրներից մեկի հետ: Եվ նրանք պնդում են, որ Մեսսին տեղափոխվի ՊՍԺ:

Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստին ավելի ցածր աշխատավարձ կտա, քան նախորդ մրցաշրջաններում, բայց դա ավելի բարձր կլինի, քան այժմ «Բարսան» է առաջարկում նրան: ՊՍԺ-ն պատրաստ է նաև Մեսսիին առաջարկել ստորագրության բոնուս:

Լեոն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, բայց նա այլևս չի հավատում թիմին: Այս մրցաշրջանում «Բարսան» Լա Լիգայում զբաղեցնում է 3-րդ կամ 4-րդ հորիզոնականը: Բացի այդ, ՊՍԺ-ն 1/8 եզրափակչում դուրս մնաց Չեմպիոնների լիգայից:

Մեսսիին անհարմար է այն թիմում, որը կարող է նվաճել միայն Իսպանիայի գավաթը: Նա ցանկանում է լինել ուժեղ ակումբում, որը պայքարում է բոլոր գավաթների համար:

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայում անցկացրել է 35 խաղ՝ դառնալով 30 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս