Բաժիններ՝

Մահացել է լրագրող Արա Մարտիրոսյանը

Կյանքից հեռացել է լրագրող, տնտեսական մեկնաբան Արա Մարտիրոսյանը: Ինչպես հաղորդում է Yerevan Today կայքը, որտեղ վերջին շրջանում աշխատում էր Արա Մարտիրոսյանը, 51-ամյա տնտեսական մեկնաբանը մահացել է մայիսի 20-ի առավոտյան՝ կորոնավիրուսի հետևանքով:

Մարտիրոսյանը երկար տարիներ թղթակցել է տարբեր լրատվամիջոցների, եղել է «Ազգ» օրաթերթի լրագրողը, դասախոսել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

168.am—ի աշխատակազմը ցավակցում է Արա Մարտիրոսյանի հարազատներին, ընկերներին ու մտերիմներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս