Իշխանությունները կատարում են այն քայլերը, որոնք կաներ այստեղ նստած որևէ թուրք կամ ադրբեջանցի. Կարինե Նալչաջյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հոգեբան Կարինե Նալչաջյանն է:
Հոգեբանը համոզված է.
- Մեր հոգեբանական ինքնապաշտպանությունն այս երեք տարիների ընթացքում շատ է թուլացել, և մենք խոցելի վիճակում ենք:
- Պետությունն իր քաղաքացու համար պետք է հենարան լինի, կատարի հայրական ֆունկցիա: Հայաստանի դեպքում գործող իշխանությունների՝ Փաշինյանի կառավարության շնորհիվ բոլորովին այլ իրավիճակ է:
- Անդունդը գլորվելու արագացված գործընթացը կանգնեցնելու համար պետք է ժողովրդին արագ արթնացնելու պրոցես և մեր երկրին ճիշտ առաջնորդ:
- Ես ունեմ համոզմունք՝ Հայաստանի այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են մարդկանց զգոնությունը բթացնելու համար:
- Մեզ բոլորիս, մեր ժողովրդին դարձնում են զոհ և բթացնում են վտանգի զգացողությունը:
- Մարդիկ այսօր դժվարությամբ են ընդունում, որ իրենք այս իրավիճակի հիմքում են կանգնած:
- Սխալվելը մարդկային է, իսկ սխալվելու մեջ համառելը՝ հիմարություն. ժողովուրդը պետք է ուղղի՝ այս իշխանություններին հեղափոխությամբ բերելու իր սխալը:
- Երբ կանգնած ենք արհավիրքի առաջ, մարդկանց աչքերը պետք է բաց լինեն: Ամենադառը ճշմարտությունն անգամ օգտակար է ապաքինման համար. Ճշմարտությունը պետք է տեսնել:
- Հայաստանի այսօրվա իշխանությունները կատարում են այն քայլերը, որոնք կաներ այստեղ նստած որևէ թուրք կամ ադրբեջանցի:
- Մենք պետք է գլուխներս հանենք ավազի տակից, նայենք ճշմարտությանը բաց աչքերով ու հասկանանք, թե ինչ պետք է անենք:
- Արթնացե՛ք: Իրականացվում է Հայաստանը ոչնչացնելու լավ մտածված ծրագիր՝ մենք թույլ չենք տա՝ պահպանելով արժեքները:
- Բոլոր նրանք, ովքեր քաղաքական հավակնություններ ունեն, սխալվելու իրավունք չունեն, քավարանով պիտի անցնեն:
- Էլիտաները սովորաբար ծնվում են ճգնաժամերի ժամանակ: Երբ ճգնաժամային պայմաններում էլիտան ծնվում է, ուրեմն կա փրկություն:
- Թվացյալ է տպավորությունը, թե մարդիկ անտարբեր են երկրի խնդիրների նկատմամբ. սա պարզապես մարդկանց հոգեբանական ինքնապաշտպանությունն է:
- Իշխանությունների կողմից ամեն ինչ արվում է, որ մեր մեջ արմատանա զոհի հոգեբանությունը: