«Չփնտրե’ք քաղաքական ենթատեքստ, թե չէ կհիասթափվեք». Արմեն Աշոտյան
168.am-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադառնալով ԳԱԼԱ -ի հրապարկմանը, թե Գյումրիի պետական մանկավարժական իսնտիտուտի ռեկտոր, թիվ 33 ընտրատարածքում ԲՀԿ պատասխանատու Վարդևան Գրիգորյանն իր կողմից ենթարկվել է կարգապահական տույժի՝ ստանալով գրավոր խիստ նկատողություն ասաց.
«Այո՛, այց կատարվել է: Բուհում իրականացված տեսչական ստուգումների արդյունքում մատնանշվել են համապատասխան թերությունները: Մնացած տեղեկատվությունը կարող եք ստանալ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից»:
Ինչ վերաբերում է ԳԱԼԱ-ի աղբյուրների պնդմանը, թե տեղի ունեցածը հնարավոր է ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ԲՀԿ գրասենյակի պատասխանատու է, և վերջին շրջանում էլ բավականին ակտիվ քաղաքական գործունեություն է իրականացնում, Արմեն Աշոտյանը շեշտեց.
«Չփնտրե’ք քաղաքական ենթատեքստ, թե չէ կհիասթափվեք»: