Բաժիններ՝

Կախյալ անձնավորության 15 նշանները

Մեզ շրջապատող մարդկանց զգացմունքներն ուշադրության արժանացնելու կարողությունը և նրանց նկատմամբ բարի վերաբերմունքն այն է, ինչին պետք է ձգտենք բոլորս: Այ, իսկ ինչ ընդհանրապես չարժե անել, ապա պետք չէ դրա համար զոհաբերել սեփական բարօրությունը: Երբ այլ մարդկանց օգնելու համար Դուք մոռանում եք Ձեր սեփական շահերը, նշանակում է, որ Դուք հատել եք սահմանը, որը բաժանում է բարությունն ու ալտրուիզմը կախվածությունից, վիճակ, որում Դուք հրաժարվում եք Ձեր անձից, որովհետև վախենում եք, որ այն դուր չի գա Ձեր շրջապատին, և նրանք կսկսեն քննադատել Ձեզ կամ նույնիսկ երես կթեքեն:

Ներկայացնում ենք 15 նշան, որ Դուք կախյալ անձնավորություն եք:

1. Դուք ուզում եք, որ բոլորը Ձեզ սիրեն:

2. Դուք միշտ ներողություն եք խնդրում, նույնիսկ, եթե դրա կարիքը չկա:

3. Դուք անընդհատ ուզում եք հաստատել Ձեր սեփական կարևորությունը:

4. Դուք թույլ եք տալիս մարդկանց օգտագործել Ձեզ՝ իրենց նպատակների համար:

5. Գծելով անձնական տարածության սահմանները՝ Դուք Ձեզ հարմարավետ չեք զգում:

6. Դուք կոնֆլիկտներ չեք սիրում:

7. Դուք միշտ եղել եք «լավ տղա/աղջիկ» և խստորեն հետևել եք սահմանված կանոններին:

8. Դուք համարում եք, որ Ձեր մասին պետք է հոգ տանեք ամենավերջում:

9. Դուք Ձեզ միշտ լարված եք զգում:

10. Դուք եք Ձեր ամենախիստ դատավորը:

11. Դուք Ձեզ միշտ վերջին տեղում եք դնում, և Ձեզ անհարմար է ինչ-որ բան խնդրել ուրիշներից:

12. Դուք հիվանդագին եք ընդունում քննադատությունը:

13. Ձեզ թվում է, որ Ձեր զգացմունքները, պահանջմունքները, կարծիքը և մտքերը կարևոր չեն, այլ կարևոր են այլ մարդկանց զգացմունքները, պահանջմունքները, կարծիքը և մտքերը:

14. Դուք միշտ փորձում եք ամեն ինչ շտկել և չեք կարող հանգիստ նայել այլ մարդկանց, եթե նրանց ինչ-որ բան անհանգստացնում է:

15. Հոգու խորքում Ձեզ դուր չի գալիս, որ Ձեզնից միշտ պահանջում են ավելին ու ավելին, և Դուք շատ կուզենայիք, որպեսզի Ձեզ շրջապատողներն ուշադրության արժանացնեին Ձեր զգացմունքները և պահանջմունքները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս