Բաժիններ՝

Թուրքիայում փոքր ԱԹՍ-ների համար մինի հրթիռներ են արտադրում

Թուրքական «Troy Teknoloji Savuma» ընկերությունը ստեղծել է մինի հրթիռներ, որոնք կարելի է ինտեգրել մինի և միկրո անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ): Նշվում է, որ 170մմ երկարություն և 40մմ տրամաչափ ունեցող հրթիռը նետվում է 550մմ երկարությամբ հրթիռանետից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մեկ հրթիռի քաշը մեկանգամյա օգտագործման հրթիռանետի հետ միասին կազմում է 500գ.: Երկու կիլոմետր առավելագույն կրակային հեռահարություն ունեցող մինի հրթիռի արդյունավետ կրակային հեռավորությունը 100-500 մետր է:

Հրթիռի պայթյունի ազդեցության գոտին 12մ շառավիղ ունի:

Նախատեսված է մարդկային ուժի, ոչ զրահապատ կամ թեթև զրահապատ մեքենաների, շենքերի ու փոքր պատերի խոցման համար: Կարող է տեղադրվել նաև անօդաչու անվարորդ ցամաքային մարտական մեքենաների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31