Բաժիններ՝

Օմբուդսմենների եվրասիական դաշինքի նիստը տեղի կունենա հունիսի 23-ին Մոսկվայում

Օմբուդսմենների եվրասիական դաշինքի հինգերորդ նիստը տեղի կունենա հունիսի 23-ին Մոսկվայում: Մայիսի 17-ին այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ-ում մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան:

«Հունիսին (նիստը) նվիրված կլինի հաշմանդամներին: (Մասնակից) բոլոր պետությունները ցանկացան անմիջակա նիստ, բացի Իրանից, որովհետև նրանց համար այնտեղ բարդ է (ներկա գտնվել) (…): Մոսկվա, Մադրու իրավունքների տուն, հունիսի 23»,- ասել է նա:

Օմբուդսմենների եվրասիական դաշինքը հիմնվել է 2017 թվականի դկտեմբերին: Դրա կազմի մեջ են մտնում Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի, Ղրղզստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների ղեկավրները:

Մոսկալկինան նշել է, որ դաշինքի աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն է հանդես բերում Բելառուսը: «Հենց նոր մոտեցան բելոռուսները, հետաքրքրություն են հանդես բեում օմբուդսմենների ինստիտուտի զարգածման հարցում, կցանկանային նաև հետաքրքրվել մեր փորձով»,- հայտնել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս