««Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման միջոցառումը շատ ռեզոնանսային էր»․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման միջոցառումը, ինչպես և կանխատեսում էի, շատ ռեզոնանսային էր:
Հանրային քննարկման դիապազոնը ֆանտաստիկ էր. Սերժ Սարգսյանի ելույթից մինչև կարգախոս, Արթուր Վանեցյանի ելույթից մինչև տարբերանշան, տնկվող ծառի տեսակից մինչև հուշագրի տեքստ:
Նման ուշադրությունը բնական էր, և անկեղծ խոստովանեմ, որ մենք լուծեցինք մի քանի կարևոր խնդիր՝
1. Կուսակցությունների ղեկավարների շուրթերով ազդարարեցինք մեր քաղաքական գնահատականները ինչպես անցյալի ու ներկայի, այնպես էլ ապագայի մասին:
2. Հուշագրի բովանդակությամբ ներկայացրեցինք թե մեր սկզբուքներն ու արժեքները, թե առկա իրավիճակի ախտորոշումը, թե առաջարկվող լուծումները:
3. Անսպասելի, բայց պարզ ու մարդկային կարգախոսով ընգծեցինք արժանապատվության վերականգման, միասնական աշխատանքի և հայ ժողովրդի ապրելու հրամայականը:
4. Մենք ներկայացանք միաժամանակ փորձառու ու երիտասարդ, գիտակ և ակտիվ, ծանոթ ու երիտասարդ դեմքերով:
5. Մի առանձին թեմա էր մեր տարբերանշանը՝ հնգաթև աստղը: Ինչ ասես, որ ոչ չլսեցինք՝ էլ սովետական է, էլ հոկտեմբերիկական է, էլ սատանեական է: Երևի ոմանք այդ հարցում մոռացել էին ԱՄՆ կամ ԵՄ դրոշների աստղերը, դասը լավ պատասխանած իրենց ճստոների ձեռքերի վրա նկարվող աստղիկները, սուրբծննդյան աստղը կամ հայկական եկեղեցիների զարդաքանդակների աստղերը:
Յուրաքանչյուրն իր աստղն ունի:
Սակայն առավել կարևոր է, որ մենք միասին հավատանք ու աշխատենք, որպեսզի նորից մոտեցնենք մեր Հայրենիքի աստեղային ժամը:
Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք:
#պատիվ_ունեմ»։