Նիդեռլանդներում կանանց կթույլատրվի ֆուտբոլ խաղալ տղամարդկանց հետ
Նիդեռլանդների Թագավորական ֆուտբոլային ասոցիացիան (KNVB) հաջորդ մրցաշրջանից տղամարդկանց և կանանց թույլատրել է սիրողական մակարդակում խաղալ նույն թիմում:
Կանոնն ընդունվել է Նիդեռլանդների 9-րդ դիվիզիոնի հավաքականում փորձարկումներից հետո:
Նախկինում Նիդեռլանդներում կանանց և տղամարդկանց թույլատրվում էր միասին խաղալ երիտասարդների մակարդակում, բայց 18 տարին լրանալուց հետո աղջիկները ստիպված էին տեղափոխվել կանանց լիգա՝խառը թիմերը իրավունք չունեին Ա կարգի մրցաշարերում:
«Ներկա ժամանակի ոգու և հետազոտության արդյունքների հիման վրա մենք այլևս ոչ մի հիմք չենք տեսնում հավատարիմ մնալ հին կանոնին: Մենք առաջնահերթ ենք համարում հավասարությունն ու բազմազանությունը:
Մենք ուզում ենք, որ աղջիկներն ու կանայք հարմար տեղ գտնեն ֆուտբոլային աշխարհում ՝ հիմնվելով իրենց որակների և հավակնությունների վրա»,-ասելէ Նիդեռլանդների սիրողական ֆուտբոլի ղեկավար Յան Դիրկ վան դեր Սեուն:
Սիրարփի Աղաբաբյան