Բաժիններ՝

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24 միլիոնը

Հնդկաստանում բժիշկներն անցած գիշեր արձանագրել են կորոնավիրուսով ախտահարման 343 144 նոր դեպք: Ինչպես մայիսի 14-ին իր կայքում հայտնել է առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, համավարակի ամբողջ ժամանակամիջոցում երկրում ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 24 046 809-ի։

Արդեն երեք շաբաթ անընդմեջ՝ ապրիլի 22-ից, Հնդկաստանը հայտնում է օրական կորոնավիրուսով վարակման ավելի քան 300 հազար դեպքերի մասին, մայիսին հինգ անգամ այդ ցուցանիշը գերազանցել է 400 հազարը:

Ընթացիկ ամսին Հնդկաստանում ախտահարածների ընդհանուր թիվն աճում է 1 միլիոնի հասնող ռեկորդային տեմպերով. այն մասին, որ այդ ցուցանիշը գերազանցել է 23 միլիոնը, երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է մասիսի 12-ին, իսկ 22 միլիոնից ավելին՝ մայիսի 9-ին, իսկ 21 միլիոնից ավելի ախտահարվածներ՝ մայիսի 6-ին: 24 ժամում մահաբեր վախճանների թիվն ավելացել է 4 հազարով եւ հասել 262 317-ի:

Միեւնույն ժամանակ ապաքինված հիվանդների թիվը 24 ժամում ավելացել է 344 776-ով եւ հասել 20 079 599-ի: Մայիսի 14-ի առավոտվա դրությամբ բուժման մեջ է գտնվում կորոնավիրուսով 3 704 893 հիվանդ, ինչը 5 632-ով քիչ է, քան մեկ օր առաջ:

Ակտիվ դեպքերին բաժին է ընկնում երկրում ախտահարվածների ընդհանուր թվի 15,65 տոկոսը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին օրը կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում է կատարել 2 027 162 մարդ, պատվաստված քաղաքացիների ընդհանուր թիվը հասելէ 179 298 584-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս