Բաժիններ՝

Իսրայելն իրականացրել է հակամարտության սկզբից ի վեր խոշորագույն գրոհը Գազայում արմատականների օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը ցամաքային ստորաբաժանումների օգնությամբ, որոնք չեն մտել Գազայի հատվածի տարածք, մայիսի լույս 14-ի գիշերն իրականացրել են հակամարտության ներկայիս փուլում խորշորագույն գործողությունը պաղեստինյան միջատարածքում արմատականների ռազմական թիրախների դեմ: Օտարերկրացի լրագրողների համար կայացած ճեպազրոույցում այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։

«Գիշերը 160 ինքնաթիռ միաժամանակ գրոհել է 150 թիրախների վրա 40 րոպեի ընթացքում: Դա եղել է խոշորագույն գործողությունը հակամարտության սկզբից ի վեր, դրան մասնակցել են ցամաքային ստորաբաժաումներ, որոնք նույնպես աշխատել են նշանակված թիրախների ուղղությամբ: Ոչ մի իսրայելացի զինվոր անցած գիշեր չի մտել Գազայի հատված: Գրոհի նպատակն է եղել թունելների ցանցը, որոնք արմատականների կողմից օգտագործվում են փոխադրման համար եւ որպես թաքստոց Գազա քաղաքի տակ»,- ասել է Կոնրիկուսը:

Կոնրիկուսը հայտնել է, որ իսրայելացի զինորականների հաշվարկներով՝ պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից մայիսի 10-ից ի վեր Իսրայելի տարածք են արձակել ավելի քան 1,8 հազար հրթիռ, որոնցից 430-ն ընկել հենց պաղեստինյան միջատարածք՝ չանցնելով սահմանը: Դրա հետեւանքով Իսրայելում զովել են յոթ քաղաքացիական անձ եւ մեկ զինվորական սահմանին, հավելել է նա: Անցած գիշեր Գազայի հատվածից հրեական պետության տարածք են արձակվել երեք ալիքի հրթներ, հավելել է Կոնրիկուսը:

Մայիսմի 10-ից իսրայելական բանակը եւ աղեստինցի արմատականները Գազայում չեն դադարեցնում փոխհրթիռահարվածները, որոնք հետեւել են մայիսի սկզբին Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ բռնկած անկարգություններին, որտեղ տուժել են հարյուրավոր պաղեստինցիներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Գազայի առողջապահության նախարարությունը, մայիսի 10-ից Գազայի հատվածին չդադարող իսրայելական հարվածների զոհ է դարձել 109 պաղեստինցի, այդ թվում 28 դեռահաս եւ 15 կին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս