Բաժիններ՝

Իսրայելը հրթիռակոծել է Գազայում Համասի բարձրաստիճան սպաների բնակարանները

Իսրայելական բանակը հրթիռակոծել է Գազայի հատվածում Համասի բարձրաստիճան սպաների չորս բնակարաններ, որոնք օգտագործվել են ռազմական գործողությունների պլանավորման համար: Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Բրիգադ ալ Քասամ»-ի հրամանատարի տեղակալին պատկանող բնակարանի ուղղությամբ։

Բացի այդ, Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են երեք բնակարաններ, որոնք պատկանում են Գազայի հյուսիսային մասում գտնվող Դեյր-ալ-Բալախի գնդի հրամանատարներին: Բոլոր բնակարանները օգտագործվել են Համասի հարձակումների պլանավորման և կառավարման նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31