20 արժեքավոր փաստեր մարդկային հոգեբանության մասին
Ներկայացնում ենք հոգեբանության 20 ամենաարժեքավոր փաստերը, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ ինքներս մեզ և ուրիշներին:
1. Մարդուն միջինը պետք է 66 օր՝ սովորություն ձևավորելու համար:
2. Փակ աչքերով մենք ավելի լավ ենք հիշում տեղեկատվությունը:
3. Ուղեղը և ստամոքսը սերտ կապված են: Դրա համար որոշ էմոցիաներ ֆիզիկական շատ ուժեղ ազդեցություն են ունենում մարդու ստամոքսի վա:
4. Սիրել մարդու կերպարը և սիրել մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա իրականում, լրիվ տարբեր բաներ են:
5. Գրառելով մեր երազանքները՝ մենք ավելի ճշգրիտ ենք դրանք ձևակերպում:
6. Մարդկային բոլոր զգայարաններից հոտառությունն ամենասերտն է կապված հիշողության հետ:
7. Մտածելու կարողությունն այն մասին, թե մենք ինչպես ենք մտածում, բարձր ինտելեկտի նշան է:
8. Յուրաքանչյուր մարդու մեջ կա երեք անձնավորություն. նա, ինչպես դու մտածում ես, որ կաս, նա, ում այդպիսին կարծում են, և նա, ով իրականում կա:
9. Երազողները մյուսներից ավելի հաճախ են երազ տեսնում և հիշում են դրանք:
10. Ընտանիքը և մոտ ընկերներն ամենակարևոր աղբյուրն են երջանիկ մանկության համար:
11. Շատ հեշտ է առավելություն ունենալ զրուցակցիդ նկատմամբ, եթե խոսում ես ցածր և հանգիստ ձայնով:
12. Այն մարդկանց մոտ, ովքեր կարողանում են շնորհակալություն հայտնել, ավելի հեշտ է ստացվում երջանիկ լինել:
13. Եթե անընդհատ խոսեք երկու տարբեր լեզուներով, կարող եք զերծ մնալ Ալցհեյմերի հիվանդությունից:
14. Սիրահարված մարդու վարքագիծը նման է նյարդային շեղում ունեցող մարդու վարքագծին:
15. Ամենաարդյունավետ միջողը տեղեկատվությունը հիշելու համար 10 րոպեանոց ընդմիջումն է ամեն 30-50 րոպե պարապմունքից հետո:
16. Մարդու մոտ ուժեղ էմոցիոնալ կապ է առաջանում նրա հետ, ում հետ նա երգում է:
17. Եթե քննությունից առաջ թղթի վրա գրեք Ձեր բոլոր զգացողությունները, դա կարող է օգնել ստանալու բարձր գնահատական:
18. Ոչ բավարար քունը բարձրացնում է դեպրեսիայի ռիսկը:
19. Հինգ ամենատարածված գիշերային սարսափներն են՝ ցած ընկնելը, հետևելը, կաթվածը, ինչ-որ բանից ուշանալը և մոտ մարդու մահը:
20. Մարդն ավելի արագ է որոշում կայացնում, երբ ուզում է գնալ զուգարան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը