Բաժիններ՝

Իսրայելի նավթամուղում հրդեհ է բռնկել Գազայի հատվածից իրականացված գնդակոծությունից հետո

Իսրայելի Էյլաթ-Աշկելոն նավթամուղի տեղամասում հրդեհ է բռնկել հրթիռի ընկնելուց հետո, որն արձակվել է Գազայի հատվածից: Այդ մասին հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը։

«Գրանցվել նավթային ենթակառուցվածքի օբյեկտի վառելանյութի ամբարի ուղղակի վնասում, որը գտնվում է Էյլաթ-Աշկելոն նավթամուղի շրջանում»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, որում թվարկվում են պաղեստինյան միջատարածքից իրականացվող հրթիռակոծությունների հետեւանքները: Հաղորդագրությունն ուղեկցվում է այրվող ամբարի լուսանկարով: Այրվող օբյեկտի բազմաթիվ լուսանկարներ նաեւ հրապարակվում են սոցիալական ցանցերում: Գազայի հատվածի սահմանին վերջին տարիների ընթացքում խոշորագույն էսկալացիան սկսվել է մայիսի 10-ի երեկոյան:

Այս ժամանակաշրջանում Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը կալանել է դրանցից 200-ը: Իսրայելը նույնպես հարվածներ է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ, որոնց հետեւանքով, ինչպես ավելի վաղ հայտնել է պաղեստինյան միջատարածքի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, երկու օրվա ընթացքում զոհվել է 30 մարդ, այդ թվում՝ տասը երեխա: Անցած գիշեր օդային տագնապի շչակները չեն լռում պաղեստինյան միջատարածքին սահմանակից քաղաքներում եւ Աշկելոնում: 13:00-ից պաղեստինյան խմբավորումներն սկսել են գնդակոծել Աշդոդ խոշոր քաղաքը, երեկոյան շչակները հնչել են Թել Ավիվում եւ քաղաքամերձ բնակավայրերում: Իսրայելի բանակը զորակոչել է հինգ հազար պահեստայինների՝ պաղեստինյան իսլամիստների դեմ գործողության ժամանակ տարբեր ստորաբաժանումների ամրապնդման նպատակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս