Բաժիններ՝

«Ավանտյուրիստն այժմ էլ փորձում է արդարեցնել պետական պարտքի աննախադեպ աճը»․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիում գրում է․ «Ավանտյուրիստն այժմ էլ փորձում է արդարեցնել պետական պարտքի աննախադեպ աճը։ Բնականաբար, արդարեցման հիմքում դրվում է չափազանց պրիմիտիվ, մակերեսային մոտեցում։ Ավանտյուրիստի համոզմամբ, եթե որոշ երկրներ «իրենց ՀՆԱ-ի 200%-ի չափով պետական պարտք ունեն», ապա նույնը կարող է կիրառելի լինել նաև Հայաստանի դեպքում։

Հայտնի է, որ Հայաստանի պետական պարտքը գերազանցում է 8 մլրդ դոլարը։ Ընդ որում ՀՆԱ-ն կազմում է մոտ 12,8 մլրդ դոլար:

Հատուկ ավանտյուրիստի համար նշեմ, որ համաձայն միջազգային ֆինանսական կառույցների ու մի շարք ուղեղային կենտրոնների՝ ինստիտուցիոնալ զարգացման ցածր մակարդակ ունեցող պետությունների համար պետական պարտքի օպտիմալ չափը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 37-38%-ը:

Հաշվի առնելով Հայաստանում առկա ինստիտուցիոնալ աղետն ու անկառավարելի քաոսը՝ աճող պետական պարտքն այլևս ազգային անվտանգության սպառնալիք է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս