Բաժիններ՝

Իսրայելում հայտարարել են, որ արմատականները Գազայից 200 հրթիռ են արձակել երկրի ուղղությամբ

Պաղեստինցի արմատականները գիշերը Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսրայելացի զինվորականներն ի պատասխան 140 ռազմական թիրախ են խոցել ծովամերձ պաղեստինյան միջատարծքում: Մայսիսի 11-ին օտարերկրացի լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։

«Գիշերվա ընթացքում ավելի քան 200 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից Իսրայելի տարբեր քաղաքների ուղղությամբ, դրանց շուրջ մեկ երրորդը ընկել է հենց հատվածի տարածք: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակն արմատականների 140 ռազմական թիրախ է խոցել հատվածում, ինչպես նաեւ ոչնչացրել է ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումների շուրջ 15 օպերատիվայինների»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս