Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի հարաբերությունները բարելավվում են
Եվրամիության հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բարելավվում են, մինչդեռ Ռուսաստանի հետ դրանք վատանում են: Մայիսի 10-ին այդ մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսլեում Միության 27 երկրների արտաքին գործերի նախարարների նիստին ժամանելուց հետո։
«ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները փոխվում են, այժմ մեզ մոտ ուժեղ գործընկերություն է: Դա հատկապես հասկանալի դարձավ G7-ի գագաթնաժողովից հետո,- ասել է նա:- Մենք կքննարկենք (նիստի ընթացքում) նաեւ Ռուսաստանի հարցը, որի հետ, ընդհակառակը, դրանք չեն բարելավվում»:
ԵՄ-ի խորհուրդն արտաքին գործերի նախարարների մակարդակով մայիսի 10-ին Բրյուսելում կանցկանցնի լիագումար նիստ, որտեղ կքննարկի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների, Արեւմտյան Բալկանների երկրների աջակցության, Աֆղանստանի իրադրության եւ իրանական միջուկային գործարքի շուրջն ստեղծված իրավիճակի հարցերը:
Նախարարները չեն պլանավորում որոշումներ ընդունել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կամ նոր դիվանագիտական քայլերի մասին: Հանդիպման պաշտոնական ծրագրի համաձայն՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները կդառնան սոսկ օժանդակ թեմաներից մեկը: Օրակարգի գլխավոր կետը կլինի քննարկումն անդրատլանտյան կապերի զարգացման մասին: ԵՄ-ի նախարարական հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա անմիջակա ձեւաչավով, կմասնակցի կլիմայի խնդիրներով ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Ջոն Քերին, նա նիստին կմիանա տեսակապով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: