Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին կայցելի Բաքու, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ եւ տարածաշրջանային հարցերը: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը կտեւի մայիսի 10-11-ը:
Լավրովի՝ Բաքու այցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Նախիջևան, որտեղ մասնակցում է ռազմական օդանավակայանի բացման արարողությանը:
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լավրովի այցի ընթացքում նախատեսում է հանգամանորեն քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:
ՌԴ ԱԳ նախարարը վերջին անգամ Ադրբեջանում էր եղել 2020 թվականի նոյեմբերին ՝ պատերազմից անմիջապես հետո:
Լավրովը մայիսի 5-6-ը Երևանում էր: