Գազայից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Մայիսի 10-ին պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից երեք հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, դրանցից մեկը կալանել է հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգով: Այդ մասին հայտնել է բանակային մամուլի ծառայությունը:
«Սդերոտ քաղաքում եւ Գազայի հատվածին սահմանակից շրջաններում օդային տագնապի շչակները գոծելու մասին հաղորդումից հետո տեղեկացնում ենք, որ Գազայի հատվածից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, դրանցից մեկը մեծ հավանականությամբ կալանվել հակաօդային աշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգով»,- ասված է զինվորականների հայտարարության մեջ: Մայիսի 10-ին ավելի վաղ իսրայելական տանկերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական պահակետերին ի պատասխան մայիսի 9-ի երեկոյան եւ լույս 10-ի գիշերն ի պատասխան հրեական պետության վրա չորս հրթիռի արձակման, դրանցից մեկը կալանվել է հակաօդային պաշտպանության համակագով:
Մայսի լույս 9-ի գիշերն իսրայելական անօդաչու թռչող ապարատը խոցել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական պահակետն ի պատասխան մայիսի 8-ի ուշ երեկոյան հրեական պետության տրածք հրթիռի արձակման:
Անցյալ շաբաթվա կեսերից պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից վերսկել են հրկզող խառնուրդով օդապարիկների արձակումն Իսրայելի տարածք: Միայն մայիսի 9-ին Իսրայելի Kan պետական ռադիոկայանի տվյալներով՝ պաղեստնյան միջատարածքի հետ սահմանակից շրջաններում շուրջ 40 հրդեհ է բռնկել, հիմնականում չբնակեցված տեղանքում:
Իսրայելի իշխանություններն ի պատասխան Գազայի հատվածից շարունակվող գրոհների որոշում են ընդունել մայսի 9-ից ափերի մոտ լիովին փակել ձկնորսության գոտին պաղեստինցի ծովայինների համար մինչեւ հետագա ծանուցումը: Մայիսի 10-ին իսրայելացի զինվորականները որոշում են ընդունել մինչեւ հետագա ծանուցումը փակել «Էրեզ» հսկիչ անցակետը Գազայի հատվածի եւ հրեական պետության միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: