Բաժիններ՝

Աֆղանստանում երկրորդ պայթյունն է որոտացել մեկ օրում

Առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել, եւս ինը տուժել Աֆղանստանի Փարվանի արեւելյան նահանգում ավտոբուսը պայթելու հետեւանքով: Մայիսի 10-ին այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ջաբալ Սարաջի շրջանում: Տուժածների վիճակի մասին տեղեկություններ հեռուստաալիքը չի հայտնում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ առնվազն 16 մարդ է զոհվել, եւս 41-ը վիրավորվել Աֆղանստանի Զաբուլի հարավային նահանգում ավտոբուսը պայթելու հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս