Լուգանսկում հայտարարել են Դոնբասի բնակելի շրջաններում Ուկրաինայի ԶՈՒ զրահատեխնիկայի տեղակայման մասին
Ուկրաինայի զինված ուժերը կրկին զրահատեխնիկա և սպառազինություն են տեղակայում Կիևի վերահսկողության տակ անցած Դոնբասի բնակավայրերում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Լուգանսկի ժողովրդական միլիցիայի մամուլի ծառայությունը:
ԼԺՀ Ժողովրդական միլիցիան բազմիցս մեղադրել է Կիևին Դոնբասի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում զենք և տեխնիկա տեղակայելու մեջ:
«Լրացուցիչ միջոցառումների երրորդ կետի խախտմամբ հակառակորդը շարունակում է սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղակայել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում»,- լրագրողներին հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ԶՈւ զրահատեխնիկան տեղակայվել է Կիևի վերահսկողության տակ գտնվող Զոլոտոյե-2, Լուգանսկի, Մուրատովո և Գեևկի բնակավայրերում: