«Է, հետո՞, քիչ է դա, գնդակահարեք բոլորիս միանգամից․ այսօր էլ մեղադրանք են առաջադրել Իշխան Սաղաթեյանի եղբոր ու զարմիկի, Նաիրիի ու Գուրգենի նկատմամբ»․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանական ոստիկանական ու քննչական մամլիչը շարունակում է գործել ու ծառայել ոչ թե օրենքին, այլ՝ հայրենադավին ամենայն նվիրվածությամբ։ Այսօր էլ մեղադրանք են առաջադրել Իշխան Սաղաթեյանի եղբոր ու զարմիկի, Նաիրիի ու Գուրգենի նկատմամբ։ Է, հետո՞։ Քիչ է դա, գնդակահարեք բոլորիս միանգամից։

Այս հայրենազրկողը չի հասկանում, որ անզոր է նման կերպ մեզ լռեցնել։ Մեղադրանք առաջադրեք, ձերբակալեք բոլոր դաշնակցականներիս, եղբայրներին, զարմիկներին, որդիներիս (ինչն էլ անում եք), մեկ է, դուք այլեւս վերջացած եք։ Դուք շպրտվելու եք պատմության աղբանոցը։ Հա երբեմն էլ պատահաբար միանալու են ձեր ձայնային հաորդագրությունները, որից պարզ կդառնա, ինչպես արդեն դարձավ, թե ինչ անասնական վախ ունեք մեր նկատմամբ։ Դուք ապագան չեք տեսնելու։ Ապագայում չեք լինելու, ապագան էլ ձեզ չի ուզում տեսնել»։

Տեսանյութեր

Լրահոս