Բաժիններ՝

ԱՄՆ-ում Իրանի ակտիվների ապասառեցումը չեն համարում որպես միակողմանի ժեստ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մայիսի 6-ին իրականությանը չհամապատասխանող է համարել այն հաղորդումները, թե Վաշինգտոնն Իրանի ակտիվների ապասառեցումը դիտում է որպես «միակողմանի ժեստ Թեհրանի նկատմամբ»։

«Հաղորդումները, թե մենք իրանական միջոցների ազատման հնարավորությունը դիտում ենք որպես միակողմանի ժաստ Թեհրանի նկատմամբ, չեն համապատասխանում իրականությանը, ինչը մենք պարզորոշ հասկանալ տվեցինք հրապարկումից առաջ: Ինչպես մենք ասել ենք, ԱՄՆ-ի յուրաքանչյուր էական քայլ պետք է լինի այն գործընթացի մասը, որում երկու կողմերը գործողություններ են ձեռնարկում»,- Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

Պետդեպարատամենտի աշխատակիցը չի ճշտել, թե հատկապես ինչ հրապարակման մասին է խոսքը, սակայն ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով աղբյուներ, հայտնել է, որ ԱՄՆ-ի վարչակազմն ուսումնասիրում է 1 միլիարդ իրանական ակտիվներ ապասառեցնելու հնարավորությունը, որը երկիրը կարող է օգտագործել հումանիտար նպատակներով: Հեռուստաընկերությունը նշել է, որ առայժմ պարզ չէ, թե դա տեղի կունենա արդյոք միակողմանի կարգով: Ըստ որում հեռուստաընկերության աղբյուրները պնդել են, որ, տեսակետներից մեկի համաձայն՝ նման քայլը կարող է Թեհրանի նկատմամբ բարի կամքի օգտակար ժեստ՝ Վիեննայում իրանական միջուկային գործարքի շուրջը բանակցությունների ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս