Պլանավորվում է, որ Մեղրիի միջանցքով անցնող երկաթուղին ունենալու է 1435 մմ լայնություն՝ ըստ թուրքական ստանդարտների․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Պլանավորվում է, որ Մեղրիի միջանցքով անցնող երկաթուղին ունենալու է 1435 մմ լայնություն՝ ըստ թուրքական ստանդարտների։ Արցախիի գրավյալ տարածքներով անցնող երկաթուղին կառուցվելու է Բաքվի կողմից՝ ունենալով 1520 մմ լայնություն (“царская колея”)։ Երկաթուղիները միացնելու համար ստեղծվելու են անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան նեղ ուղուց գնացքները տեղափոխել լայն ուղու վրա։

Ցարական ժանանակներում կառուցված հայկական երկաթուղին ևս ունի 1520 մմ լայնություն։ Հետևաբար, անգամ Երասխով Նախիջևանին միանալու հեռանկարը դառնում է խիստ խնդրահարույց։

Հաշվի առնելով Հայաստանի համար տվյալ լոգիստիկայի տնտեսական ՕԳԳ–ի իսպառ բացակայությունը՝ նման «անցումային» ենթակառուցվածքների ստեղծումն առնվազն նպատակահարմար չի լինի։

Այս տեխնիկական նրբությունը հերթական անգամ սնանկացնում է տարածաշրջանային ապաշրջափակման մասին բոլոր շրջանառվող միֆերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31