Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։

«Չուբարյանների հայտի տոհմի ավանդույթներն արժանի շարունակություն ունեն՝ ի դեմս Ձեր գիտամանկավարժական բեղմնավոր գործունեության: Դրա վկայությունը Ձեր արժեքավոր աշխատություններն ու հետազոտությունները, գիտական տեսությունների մշակումներն ու մեծ հեղինակությունն են գիտության ու կրթության ասպարեզում և հատկապես Երևանի պետական համալսարանում՝ որպես գիտնական, մանկավարժ և կազմակերպիչ, այդ թվում՝ դասախոս, ամբիոնի վարիչ, պրոռեկտոր:

Այսօր էլ Դուք շարունակում եք ձեր գիտելիքը, փորձն ու եռանդը ծառայեցնել գիտությունը հարստացնելուն և սերունդներ կրթելուն»,- նշվում է ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31