Նաթանյահուին չի հաջողվել կոալիցիոն կառավարություն ձեւավորել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին չի հաջողվել պայմանավորվել մյուս կուսակցությունների պատգամավորների հետ և կոալիցիոն կառավարություն ձևավորել երկրում, նա մանդատը վերադարձրել է նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Այդ մասին հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները:

«Կեսգիշերից քիչ առաջ Նաթանյահուն նախագահին տեղեկացրել է, որ չի կարողացել կառավարություն ձևավորել և (նախարարների կաբինետի ձևավորման) մանդատը վերադարձնում է պետության ղեկավարին»,-նշել է Ռիվլինի ներկայացուցիչը:

Քաղաքական ճգնաժամով ընդգրկված իրադարձությունների նման զարգացումն սպասելի էր: Դիտորդների մեծամասնությունը կանխագուշակել էր, որ Նաթանյահուն չի կարողանա կառավարող կոալիցիա ձևավորել: Այժմ Ռիվլինը մայիսի 5-ի առավոտյան պետք է հրապարակի, թե ինչ է լինելու այնուհետև. կա՛մ նա կրկին մանդատը կվերադարձնի Կնեսետին, ինչը կնշանակի նրա արձակում և նոր խորհրդարանական ընտրություններ, կա՛մ կընտրի նոր թեկնածու, որը 28 օր կստանա կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար:

newsru.co.il հրատարակությունը նշում է, որ Իսրայելի քաղաքական շրջանակներում կարծում են, որ հաջորդ քաղաքական գործիչը, որը կարող է հնարավորություն ստանալ՝ փորձելու կառավարություն ձևավորել, կարող է դառնալ Յայիր Լապիդը, որը գլխավորում է «Եշ Ատիդ» կուսակցությունը:

Ավելի վաղ Լապիդը Բենի Հանցի մերձավոր զինակիցն էր «Կախոլ-Լավան» ընդդիմադիր ձախ կուսակցությունում: Ինչպես գրել է պորտալը, Նաթանյահուի կուսակցությունում փորձում են թույլ չտալ իրադարձությունների նման շրջադարձ և նախագահին հանձնարարել մանդատը հանձնել «Լիկուդ»-ից սերված, աջ քաղաքական գործիչ Նաֆտալի Բենետին, որն ընտրություններից առաջ հիմնել է «Խա-Յամին խա-Խադաշ» («Նոր աջեր») կուսակցությունը: Բենետը դեռ նախքան ընտրությունները չէր բացառում, որ իր կուսակցությունը կարող է կոալիցիա կազմել «Լիկուդ»-ի հետ: Միևնույն ժամանակ Նաթանյահուն լույս մայիսի 5-ի գիշերը հենց Բենետին է մեղադրել, որ նա չի ցանկանում կոալիցիայի մեջ մտնել իր հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31