Բաժիններ՝

Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մայիսի 3-ի երեկոյան շրջիկ ծառայություն իրականացնելիս Օղակաձև խաչմերուկում նկատել են «Ման» մակնիշի ավտոքարշակ, որը բեռնված էր փայտանյութով։

Ստուգման նպատակով մեքենան կանգնեցրել են։ Դիլիջանում բնակվող 35-ամյա վարորդը սոճենու գերանների օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։

Մեքենան, ապօրինի փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31