Ճապոնիայում բացառիկ պայծառ ընկնող աստղ են նկատել
Բոլիդ կամ բացառիկ պայծառությամբ ընկնող աստղ է գրանցվել Ճապոնիայի հարավ-արեւմուտքում: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը։
Հսկայական լույս արձակող գնդի, որը ճեղքել է մութ երկինքը, բազմաթիվ տեսագրությունները հրապարակվել են սոցիալական ցանցերի ճապոնացի օգտատերերի կողմից: Բացի այդ, բոլիդի ընկնելը գրանցել են NHK հեռուստաալիքի խցիկները, որոնք տեղադրվել են Ֆուկուոկա եւ Նագասակի պրեֆեկտուրաներում: Բոլիդի ընկնելը գրանցվել է մայիսի 3-ին ժամը մոտավորապես 20:00-ին (Երեւանի ժամանակով 15:00-ին): Անցած անգամ Ճապոնիայում նման պայծառությամբ ընկնող աստղ են նկատել անցյալ տարվա նոյեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



