Բաժիններ՝

Եմենցի խռովարարները հայտարարել են սաուդյան օդուժի ռազմակայանին նոր հարված հասցնելու մասին

Եմենյան «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հուսիներ) զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Սարիան հայտարարել է Սաուդյան Արաբիայի տարածքին հասցված հարվածի մասին:

«Հրթառաձիգները եւ անօդաչու օդուժի ստորաբաժանումները կատարեցին համատեղ հարվածային գործողություն՝ Qasef-2k ատիպի չորս անօդաչու թռչող ապարատի եւ Badr տիպի երկու բալիստիկ հրթիռի օգտագործմամբ:

Գործողությունը նպատակաուղղված էր Նաջրան օդանավակայանում ռազմական օբյեկտներին եւ Խամիս Մուշայթում թագավոր Խալիդի անվան ավիաբազային, եւ հարվածները եղել են անվրեպ»,- ասված էհաղորդագրության մեջ, որը մայիսի 3-ին Սարիան զետեղել է Twitter -ում:

Հնարավոր տուժածների կամ հասցված վնասի մասին տվյալներ չեն բարված: Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ներկայացուչին, կոալիցիա, որը հարեւան Եմենում մարտական գործողություններ է վարում հուսիների դեմ, հայտնել է ականապատված անօդաչուի կալանման մասին մայիսի 2-ի երեկոյան թագավորության հարավային տարածաշրջաններից մեկում:

Ապարատի պատկանելությունն ըստ որում չի ճշտվել: Ապրիլի 28-ին եւ մայիսի 2-ին հուսիները հայտնել են անօդաչուների օգտագործմամբ համանման հարվածների մասին, որոնք նպատակաուղղված են եղել Սաուդյան Արաբիայի տարածքում ռազմական օբյեկտների: Հուսիները պարբերաբար իրականացնում են գրոհներ, որոնց գլխավոր նպատակը մնում են Սաուդյան Արաբիան եւ նրա ենթակառուցվածքը, այդ թվում նավթային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս