Մոլդովայում հակասահմանադրական է ճանաչվել կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը
Մոլդովայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկրում կորոնավիրուսի պատճառով խորհրդարանի կողմից հայտարարված արտակարգ դրությունը: Այս մասին հայտարարել է ՍԴ նախագահ Դոմինիկա Մանոլեն:
Մոլդովայի խորհրդարանը մարտի 31-ին ընդունել էր երկրում 60 օրով` ապրիլի 1-ից մինչև մայիսի 30-ը, արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում, որը բողոքարկել էին «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավորները:
«Սահմանադրական դատարանը որոշել է հակասահմանադրական ճանաչել խորհրդարանի մարտի 31-ի որոշումը: ՍԴ որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,- ասել է Մանոլեն: