Բաժիններ՝

Եվրոպական խորհրդարանը կոչ է արել դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը

Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միությանը կոչ է արել դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը:  Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Եվրոպական խորհրդարանի բանաձևի նախագծին:

«Եվրոպական խորհրդարանը պնդում է, որ ԵՄ-ն պետք է նվազեցնի Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը և կոչ է անում ԵՄ անդամներին` դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը»,- ասված է բանաձևի նախագծում:

Բանաձևը նախատեսվում է քննարկել ապրիլի 28-ի լիագումար նիստում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս