Պատահար Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին
Ապրիլի 28-ին, ժամը 16:00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Audi Q7» մակնիշի ավտոմենքենան (վարորդ՝ Դ․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Հրշեջ-փրկարարները վարորդին և ուղևոր Հ․ Ռ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։
Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։