Թիմի ներսում Նիկոլ Փաշինյանին փոխարինող չեն փնտրում. ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է չշփվել լրագրողների հետ։
Երբ ամիսը մեկ անգամ ԱԽ խոսնակն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հայտնվում է խորհրդարանի այս կամ այն միջանցքում, լրագրողներն առիթից օգտվելով՝ փորձում են հարցեր ուղղել խորհրդարանական երկրի ԱԺ ղեկավարին, սակայն նա բոլոր հարցերը թողնում է անպատասխան։
Այսօր էլ այդ օրն էր. Արարատ Միրզոյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ Նիստերի դահլիճի մոտով գնում էր աշխատասենյակ, լրագրողները հետաքրքրվեցին՝ թիմի ներսում Նիկոլ Փաշինյանին փոխարինող փնտրո՞ւմ են, ինչին ԱԺ նախագահը չափազանց կարճ, բայց գոնե պատասխան տվեց. «Ոչ»։
Այլ հարցերի նա չպատասխանեց։