Բաժիններ՝

«Ինտերի» ֆուտբոլիստները կհրաժարվեն Ա Սերիայի հաղթանակի բոնուսներից՝ ակումբին օգնելու համար

«Ինտերը» մոտ է Իտալիայի չեմպիոնությունը նվաճելուն:

Ինչպես տեղեկացնում է FCInter1908-ը, «ներաձուրիի» խաղացողները կհրաժարվեն մրցաշարում հաղթելու համար նախատեսված բոնուսային վճարներից:

Այսպիսով, խաղացողները ցանկանում են աջակցել ակումբին կորոնավիրուսային համաճարակի պատճառած ճգնաժամում:

Ավելի վաղ հաղորդվում էր «Ռեալի» խաղացողների նման ժեստի մասին:

Հաջորդ տուրում «Ինտերը» կդառնա Իտալիայի չեմպիոն, եթե հաղթի «Կրոտոնեին», իսկ «Ատալանտան» չհաղթի «Սասուոլոյին»:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս