«Ամեն ինչ պարզ էր հոկտեմբերի սկզբին». ԱՀ նախագահն ասել է` ինչու չի կանգնեցվել պատերազմը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերի հետ ընդհանուր հայտարար չի եղել: Այս մասին Արցախի նախագահը հայտարարել է ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- ընդգծել է նա:
Հարությունյան նշել է, որ պատերազմի ելքն այլ կլիներ, եթե ՊԲ-ն չկռվեր թուրք-ադրբեջանական զորքերի դեմ։
Նա նաև հավելել է, որ պետք է դասեր քաղել նախորդ սխալներից, կարճ ժամկետներում լուծել տեղահանվածների խնդիրները: