Բաժիններ՝

Ճգնավորը լքում է կղզին, որտեղ ապրել է 32 տարի

Հայտնի իտալացի «Ռոբինզոն Կրուզոն»՝ Մաուրո Մորանդին, ով վերջին 32 տարվա ընթացքում բնակվում էր Բուդելի անմարդաբնակ կղզում, լքում է իր տունը: Այդ մասին գրում է BBC-ն:

«Ես կհեռանամ՝ հուսալով, որ ապագայում Բուդելին նույնքան պաշտպանված կլինի, որքան ես պաշտպանեցի այն 32 տարվա ընթացքում»,- ասել է 81-ամյա իտալացին:

Մաուրո Մորանդին ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր: Նա եկել է կղզի, որը կոչվում է «վարդագույն լողափ»՝ բնության գրկում ապրելու ցանկության պատճառով:

Այնուհետև Մաուրոն դարձավ Բուդելի կղզու խնամակալը: Նա ապրում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կառուցված ռադիոկայանում:

Սակայն անցյալ տարի կղզու իշխանություններն իտալացուն մեղադրեցին տարածքների ապօրինի վերանորոգման մեջ և ստիպեցին նրան լքել Բուդելին:

«Իմ կյանքը դժվար թե փոխվի»,- ասել է ճգնավորը` ավելացնելով, որ տեղափոխվում է հարևան Լա-Մադդալենա կղզի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս