Սպասվող ընտրությունների «կինդեր-սյուրպրիզը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Անցած շաբաթ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունում կառուցվածքային հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: Տարածքային գրասենյակներից կուսակցության ղեկավարին տեղեկացրել են շուրջ 7400 անդամակցության նոր դիմումների մասին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Վանեցյանը լրջորեն է պատրաստվում ընտրություններին և, այսպես կոչված, հնարավորության պատուհան է բացել այն չքաղաքականացված անհատների ու տարբեր տրամաչափի գործիչների համար, որոնք չեն կապվում ո՛չ նախկինում եղած բացասական երևույթների, ո՛չ նիկոլական ապաշնորհության հետ:

Լինելով համեմատաբար նոր սերնդի քաղաքական գործիչ՝ Վանեցյանը կարողանում է ներկա քաղաքական իրողություններում ընկալելի կերպով դիրքավորել «Հայրենիքը» և իրեն: Մեր աղբյուրները պնդում են, որ առաջիկա օրերին Վանեցյանի կուսակցությունը կամփոփի անդամագրումների նոր թվերը: Եթե ամեն ինչ ընթանա նախանշված հունով, այս ընտրություններում «Հայրենիքը» կարող է դառնալ «քայլողների» դեմ իսկական «կինդեր–սյուրպրիզ»»:

Տեսանյութեր

Լրահոս