Բաժիններ՝

Putin Team հագուստի արտադրողն իր արտադրանքը կարտահանի Չինաստան

“Shishkin” կարի մանուֆակտուրան՝ Putin Team հագուստի արտադրողը, մտադիր է զարգացնել իր արտադրանքը. գերակա ուղղությունների թվում են Չինաստանի և Մերձավոր Արևելքի երկրների շուկաները: Այդ մասին  պատմել է խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դմիտրի Շիշկինը:

«Մենք ունենք մատակարարումների զարգացման երեք հիմնական ուղղություն: Առաջինն Ասիայի երկրների շուկաներն են, որոնց թվում կարելի Է առանձնացնել Չինաստանը, Մերձավոր Արևելքը և արաբական երկրները: Այնտեղ մեծ լոյալություն կա մեր երկրի նկատմամբ: Երկրորդը Արևմտյան Եվրոպան Է: Երրորդը, իհարկե, ներքին ռուսաստանյան շուկա և ԱՊՀ ընդարձակումն Է՝ լայն հասկացությամբ»,-ասել է Շիշկինը:

Նա նաև հայտնել է, որ ընկերությունը մտադիր Է մասնակցել Դուբայում կազմակերպվող Expo 2021 ցուցահանդեսին: «Նրա, ինչպես նաև ISPO-ի (Սպորտային ապրանքների և տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես) միջոցով պլանավորում ենք ակտիվորեն արտահանման դուրս գալ Մյունխենում: Այսինքն՝ ընդարձակումն սկսում ենք նաև արտասահմանում»,-հավելել է դիզայները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս