Ֆրանսիան շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին. Փաշինյանի և նախագահ Մակրոնի հեռախոսազրույցը

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ինչը հետագայում նման ողբերգությունները բացառելու կարևոր քայլերից մեկն է։

Էմանուել Մակրոնն իր և ֆրանսիացի ժողովրդի զորակցությունն է հայտնել՝ հավելելով, որ Ֆրանսիան ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին՝ դժվարությունները հաղթահարելու գործում։

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերի։

Տեսանյութեր

Լրահոս