Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ shamshyan. com

Ապրիլի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ում՝ բախվել են «Opel Zafira» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած փրկարարներն ու բժիշկները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս