Միշտ ասել եմ՝ տունս, երեխեքս, բայց հասկացա, որ սխալ եմ եղել, երեխաներիս անհոգ ապրելու համար իմ առողջությունն էր կարևոր. 4 անչափահաս երեխաների մայրն օգնության կարիք ունի
Թերեզա Պողոսյանը, ով միայնակ է մեծացնում իր անչափահաս 4 երեխաներին, ունի առողջական խնդիր:
«Չարաբաստիկ հիվանդությունս խլեց ամբողջ ուժս: Մարտի 10-ին վիրահատվել եմ, որից հետո քաշս ռեկորդային ավելանում է, տեղաշարժվելս շատ է դժվարացել: Մինչ օրս չեմ կարողացել դիմել պոլիկլինիկա, քանի որ պետք էր ուռոլոգի հսկողության տակ լինել և շարունակել բուժումս, սակայն գումարի բացակայության պատճառով չեմ դիմել և, հետևաբար՝ մնացել եմ հսկողությունից դուրս: Հիմա անհրաժեշտ է գումար՝ հետվիրահատական շրջանում բուժման կուրսեր անցնելու համար: Հնարավոր է՝ մեկ անգամ քիմիաթերապիա ընդունեմ: Զոբ եմ ունեցել, մեծ ադենոմա՝ տարածումով, չարորակ քաղցկեղ: Նախքան քիմիաթերապիան պետք է հետազոտվեն, իսկ գնալ-գալը և այլ ծախսերն ինձ համար անհնար են դարձել: Վիրահատությունից հետո սկզբի 10 օրը լավ էի, բայց հետո վերջույթներս թուլացան, ճնշումս միանգամից բարձրանում է՝ հասնելով 200-ի:
Ես շատ աշխույժ մարդ եմ, բայց արդեն ձեռնափայտով եմ քայլում: Ամեն օր գիտակցության կորուստ եմ ունենում: Չեմ կարողանում հոգալ զավակներիս սննդի, հագուստի հարցերը, էլ ուր մնաց՝ զբաղվեմ իմ բուժման հարցերով: Իմ առողջությամբ, ցավոք, չեմ զբաղվել, միշտ ասել եմ՝ տունս, երեխեքս, բայց հասկացա, որ սխալ եմ եղել, երեխաներիս անհոգ ապրելու համար իմ առողջությունն էր կարևոր»,- մեզ հետ զրույցում ասաց Թերեզան՝ հայրենակիցներին խնդրելով օգնել թեկուզև 100 դրամով:
Հեռ. 094867737
Իդրամ 211966313,
ID BANK 4318 2900 9127 3629