«Այդ մասին պարզաբանում եղել է». ԱԽ քարտուղարը՝ Օնիկ Գասպարյանի և Արմեն Սարգսյանի ելույթները չհրապարակելու մասին

Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը չի մեկնաբանում Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, որ պետք է հրապարակվի նաև իր և նախագահ Արմեն Սարգսյանի խոսակցությունը, որը տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ դրա վերաբերյալ արդեն պարզաբանում եղել է։

«Այդ մասին պարզաբանում եղել է, այն, ինչ հրապարակվել է այդ բոլոր հրապարակումները համապարփակ գնահատում են անցել անվտանգության ուժերի կողմից  և նոր միայն հրապարակվել»,- խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ԱԽ քարտուղարը։

Հարցին՝ ինչո՞ւ են միշտ սլաքներն ուղղում Օնիկ Գասպարյանի դեմ, այլ մեղավորներ չկա՞ն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ որևէ մեկի կողմ սլաքները չեն ուղղում։

Այլ հարցերի նա չպատասխանեց։

Հիշեցնենք, որ օրերս Օնիկ Գասպարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ պահանջում է, որպեսզի Անվտանգության խորհուրդը հրապարակի նաև իր ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի ունեցած երկխոսությունն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որտեղ նախագահը ելույթ էր ունեցել, որին հաջորդել էր իր ելույթը։

Տեսանյութեր

Լրահոս